Այո, անվտանգության աշխատակից ունեմ և պետք է ունենամ. Ալեն Սիմոնյան

Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ատելության մթնոլորտ է եղել առաջին օրվանից, երբ նա դարձել է ՀՀ նախագահ՝ «կոլցո» օպերացիաներով, հոկտեմբերի 27-ներով, մարտի 1-երով»:

«Ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում: Ես վստահ եմ, որ կլինի բանտում, ես հավատում եմ մեր արդարադատությանը, քանի որ արդարադատության մեջ բարեփոխումներ անողներից մեկն էլ ես եմ»,- շարունակել է Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահին իրենց մրցակից է տեսնում:

Դիտարկմանը, որ չեն կարողացել դա անել, ԱԺ նախագահն արձագանքել է. «Ինչ անենք, ինչ-որ մեկը ժամկե՞տ է դրել: Դու պատկերացնո՞ւմ ես՝ քննիչներն էն ժամանակվա ապացույցներն են վերացրել»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս