Ամենահարուստ բրիտանացիների ցուցակում են նաև Ֆորմուլա 1-ի չեմպիոն սըր Լյուիս Հեմիլթոնը, Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմները, սըր Էլթոն Ջոնը։ 40 տարեկանից ցածր ամենահարուստ բրիտանացիների ենթացուցակում են երգչուհի Դուա Լիպան, երգիչներ Հարի Սթայլզը և Էդ Շիրանը։
Գյումրիում մայիսի 17-ին պաշտոնապես կազդարարվի «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը․ Մտորումների թատրոնը վարպետի տուն-թանգարանում կներկայացնի «Ալագյազի մանիներ» առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի մոտիվներով: Հոբելյանական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում:
Աստված մեզ անգին ընդունակություններ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել դա, իսկ երբ վատություն՝ սերը դրդում է մոռանալ:
2025-ի ապրիլի դրությամբ Թուրքիան ճանաչվել է Եվրոպայում սննդամթերքի ամենաբարձր տարեկան գնաճ ունեցող երկիր։ Թուրքիայում սննդամթերքի գնաճի ցուցանիշը հասել է 36.1%-ի։
ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից այս տարի սահմանված պատժամիջոցների մեղմացումից հետո Սիրիայի իշխանությունները կհրաժարվեն Ռուսաստանի «Գոզնակում» նոր թղթադրամներ թողարկելուց։ Նրանք մտադիր են թարմացված թղթադրամներ ստանալ ԱՄԷ-ում և Գերմանիայում, գրում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Վերաձևավորման արդյունքում 2000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ թղթադրամից կհեռացվի Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի պատկերը, ով իշխանությունից հեռացավ 2024 թվականի դեկտեմբերին։
Ֆիզիկական աշխատանքը, սպորտը և բաղնիքը անհամատեղելի են ալկոհոլային խմիչքների հետ, РИА Новости-ին ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ առաջին անգամ Իրանի իշխանությունները ստիպված են լինում բանակցություններ վարել իրենց միջուկային ծրագրի շուրջ՝ Վաշինգտոնի կողմից զգալի ճնշման սպառնալիքի ներքո։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդի տեղակալ Մորգան Օրտագուսը։
Սա իշխանության ներսում ծվարած կոռուպցիայի լավագույն գնահատականն է։ Ու եթե իշխանականները չեն բարեհաճում բացահայտել սեփական շրջապատում վխտացող կոռուպցիան, դա չի նշանակում, թե այն չկա։ Կոռուպցիայի դրսևորումներն այսօր բազմազան են՝ հովանավորչությունից սկսած, վերջացրած պաշտոնական դիրքի չարաշահումներով։