Բաժիններ՝

Սպորտը և բաղնիքը չի կարելի համատեղել ալկոհոլի հետ. նարկոլոգ

Ֆիզիկական աշխատանքը, սպորտը և բաղնիքը անհամատեղելի են ալկոհոլային խմիչքների հետ, РИА Новости-ին ասել է Մոսկվայի գլխավոր նարկոլոգ Եվգենի Բրյունը:

«Ամառանոցներում և բանջարանոցներում ֆիզիկական աշխատանքը միշտ ինտենսիվ է: Եթե դրա հետ միասին ալկոհոլ եք օգտագործում, այսինքն ավելացնում եք ադրենալինային բեռը, դա կարող է վնասակար ազդեցություն ունենալ առողջության վրա:

Ադրենալինի քանակն ավելանում է, և ադրենալինը խթանիչ է, իսկ խթանիչը գործում է ուղեղի և սրտի վրա: Այս ֆոնի վրա ավելացրեք ինտենսիվ սպորտ, սրտի համար հետևանքները կարող են ճակատագրական լինել: Սպորտը և ալկոհոլն ընդհանրապես անհամատեղելի են»,- ասել է Բրյունը:

Նրա խոսքով՝ բաղնիքում չպետք է խմել, քանի որ օրգանիզմի գերտաքացումը սրտանոթային համակարգի վրա հսկայական բեռ է, դա կարող է մահացու լինել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս