Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է Թեհրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: 

Այս մասին նշված է ՀՀ անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

«Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու  ինքնիշխանության անձեռնմխելիությանը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և ընդգծվել կայուն ու հարատև խաղաղություն ունենալու անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ ԱԽ մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ նա Իրան է մեկնում «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին մասնակցելու նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս