Բաժիններ՝

Թրամփը համարում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի և գազի պաշարներով հարուստ Իրանը չունի խաղաղ միջուկային ծրագրի կարիք։

Այդ մասին նա ասել է ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Նրանք ունեն շատ նավթ, որը կբավարարի 300 տարի։ Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան, երբ ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ։ Ես նորմալ եմ վերաբերում այն ​​իրավիճակներին, երբ երկիրը նավթ չունի և, հետևաբար, ցանկանում է զարգացնել խաղաղ միջուկային ծրագիրը»,-նկատել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ Թեհրանին թույլ չի տա միջուկային զենք ստանալ՝ ընդգծելով, որ նախընտրում է այս խնդիրը լուծել բանակցությունների սեղանի շուրջ։

«Խնդիրը կարող է լուծվել ուժով կամ խաղաղ ճանապարհով։ Ես նախընտրում եմ խաղաղ տարբերակը»,-ընդգծել է Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս