Բաժիններ՝

Արամ Ա-ն Բեյրութում հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Բեյրութում հանդիպել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին ներկայացնող բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության հետ։ Տեղեկությունը հայտնում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է օդանավակայանում, քանի որ պատվիրակությունը Բեյրութ է հասել այսօր առավոտյան, իսկ այդ ժամերին Արամ Ա–ն պետք է մեկներ Կահիրե։

«Կողմերը քննարկել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանն ու ռուսական եկեղեցուն վերաբերող հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Արամ Ա–ն հանդիպել էր Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Ռուտակովի և Սիրիայում ռուսական համայնքի առաջնորդ Հայր Ֆիլիպի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031