ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը կիսում է Արսեն Թորոսյանի՝ քաղաքական վենդետա իրականացնելու գաղափարը

ՀՀ-ում վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով իրենց խմբակցության մեկ այլ պատգամավորի Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ նա գրել էր` քաղաքական վենդետա լինելու է։ Այո՛, հայհոյել չի կարելի ո՛չ ԱԺ ամբիոնից, ո՛չ ԱԺ դահլիճում և ո՛չ էլ որևէ այլ տեղ։

«Քաղաքական վենդետա ասելով` մեր գործընկերը նկատի ունի մեր հանձնառություները մինչև վերջ իրականացնելը, որոնց արդյունքում այդ մարդիկ քաղաքականապես վերանալու են։ Ես չեմ կարող այս տեսանկյունը չկիսել։ Քաղաքական վենդետա իրականացվում է այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն մեղավորություն»,- նշեց Հովհաննիսյանը։

Լրագրողը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ վենդետաներ չեն լինելու, ինչին ի պատասխան ՔՊ պատգամավորն արձագանքեց.

«Հակասություն ընդհանրապես չկա. Այո՛, վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են»։

Տեսանյութեր

Լրահոս