Բաժիններ՝

Գազայում շուրջ 40 մարդ է զոհվել իսրայելական հարվածների հետևանքով

Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մայիսի 15-ի կեսգիշերից ի վեր զոհվել է 39 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ և կանայք, վիրավորվել են տասնյակ անձինք։

Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։Հարվածների թիրախում են հայտնվել Խան Յունիս քաղաքի բնակելի տները։

Զոհերի թվում է լրագրող Հասան Սամուրը և նրա ընտանիքի մի քանի անդամները։ Al Jazeera-ի տեղեկացմամբ՝ ՀԱՄԱՍ շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Գազայի հատվածում վերջերս տեղի ունեցող կոտորածները և նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խաթարում է միջնորդների ջանքերը՝ հասնելու հրադադարի և գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի։

Կանադան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը և «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը խստորեն քննադատել են Իսրայելին՝ սնունդը որպես պատերազմի զենք օգտագործելու և շաբաթներ շարունակ պաշարված Գազայի հատված օգնության մուտքը կանխելու համար։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով զոհվել է 52 928 պաղեստինցի, վիրավորվել՝ 119 846-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031