Բաժիններ՝

Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմով

Երևանում կայանալիք Եվրոպայի բասկետբոլի Մ20 առաջնության Բ դիվիզիոնում Հայաստանը հանդես կգա նոր մարզչական կազմովՀայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը հուլիսի 11-20-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը հանդես կգա Փիթ Դոմինգեսի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Նրա օգնականները կլինեն Կոնստանտինոս Պապավասիլեուն և Սևակ Քեթենջյանը։

Դոմինգեսը ներկայումս աշխատում է NBA-ի «Միլուոկի Բաքս»-ի մարզչական շտաբում, իսկ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում ընդգրկված է դեռևս 2022 թվականից։

Պապավասիլեուն ևս ընդգկված է ազգային հավաքականի մարզչական շտաբում, իսկ Քեթենջյանը փորձ է կուտակել Մ16 հավաքականի մարզչական շտաբում (2022-2023) և 2024 թվականին գլխավորել է Մ18 հավաքականը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս