Քաղաքական ինքնության առումով Նիկոլը հայ չէ. նա «բառիգ» է, ում համար տարբերություն չկա, թե փողն ու իշխանությունն ումից է կպցնում և ինչի դիմաց. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Վարդան Օսկանյանի երեկվա գրառումը հերթական ապացույցն է, որ հայ քաղաքական էլիտաները մինչև վերջ չեն գիտակցում (կամ չեն ուզում գիտակցել), որ ի դեմս Նիկոլի գործ ունեն Հայաստանում թուրք-ադրբեջանական շահերը սպասարկող (փաստացի՝ օկուպացիոն) ռեժիմի ղեկավարի հետ։ Եւ որ Նիկոլն այդ ուղին ընտրել է գիտակցաբար, այլ ոչ թե խեղճությունից կամ ապիկարությունից։

Գրեթե բոլորը շարունակում են գնահատել Նիկոլի գործողությունները քաղաքական հայի տեսակետից. «պատերազմը պարտվեց» (Հայաստանը, այո՛, պարտվեց, բայց ոչ Նիկոլը), «չի հասկանում, որ դրդում է արցախցիներին լքելու Հայաստանը» (բա ձեր կարծիքով իր ուզածը ի՞նչ է), «չի հասկանում, որ զիջումներով խաղաղության հնարավոր չի հասնել» (իսկ ո՞վ ասաց, որ նա խաղաղության է ուզում հասնել) ևն, ևն…

Քաղաքական ինքնության առումով Նիկոլը հայ չէ։ Ոչ էլ, ի դեպ, թուրք է կամ ադրբեջանցի։ Քաղաքականապես նա «բառիգ» է, ում համար տարբերություն չկա, թե փողն ու իշխանությունն ումից է կպցնում և ինչի դիմաց»։

Տեսանյութեր

Լրահոս