
«Հանրապետություն» կուսակցությունը պետք է պատասխան տա. ՔՊ-ն սարի նման կանգնած է Փաշինյանի շուրջը. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանի ժողովուրդը երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։
«Ժողովուրդը հասկանում է, որ այսօրվա իշխանությունը սխալվում է, բայց այսօրվա իշխանության տերն ինքն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ըստ Սիմոնյանի՝ իրենց իշխանության նման հասանելի իշխանություն երբեք չի եղել ու չի լինելու։
ԱԺ նախագահը վստահ է՝ ՔՊ-ն հաջորդ ընտրություններին ստանալու է 50+1 ձայն ու, ամենայն հավանակնությամբ, միանձնյա կազմելու է իշխանություն։