ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է առանց որևէ նախապայմանի քննարկել վարչապետի թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց. Մամիջանյան
                                    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները պատասխանել են ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի՝ իմպիչմենտի վերաբերյալ նամակին:
Պատասխան նամակի թղթային տարբերակը ուղարկվել է հետադարձ հասցեով:
Պատասխան նամակում ասված է.
«- Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է,
– գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդաեցնելու համար՝ հայտարարում ենք, որայս պահին չունենք վարչապետի թեկնածու,
– մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    