Ինչո՞ւ չձերբակալվեցին Ռադիոտուն ներխուժողները. Սերժ Սարգսյանի պատասխանը

-Բարև Ձեզ, ես Լիլիթ Վարդիկյանն եմ, Հայկական համալսարանի 2-րդ հոսքի շրջանավարտ: Նախ, շնորհակալ եմ ընձեռնված հնարավորության համար: Հարցս հետևյալն է` 2018 թվականի ապրիլի 14-ին արդյոք հնարավոր չէ՞ր պետական պաշտպանության ներքո գտնվող շենքը` Հանրային ռադիոյի շենքը ներխուժելու համար այդ մասով գործ հարուցել կապիտուլյանտի դեմ, իր թիմի դեմ, իհարկե` դրանով կանխելով գուցե շարժման հետագա զարգացումը: Շնորհակալ եմ:

Սերժ Սարգսյան – Նախ, տարածված կարծիք կա, որ անպատիժ են մնացել Ռադիոտունը գրավողները` ժամանակավոր գրավողները: Ապա ասեմ, որ քրեական գործ հարուցվել էր, կարծում եմ, որ նկատի ունեք, թե ինչո՞ւ չձերբակալվեց, ապա կալանավորվեց, և այլն:

Որովհետև այդ ժամանակահատվածում մենք չէինք գնահատում, որ փողոցում կան այնքան մարդիկ, որոնք ի զորու են իշխանափոխություն իրականացնել: Որովհետև այդպիսի շարժումների պատմությունը ցույց է տալիս, որ եթե շատ կոշտ միջոցների ես գնում, ապա փողոցում մարդկանց քանակն ավելանում է:

Պատմությունը թողնենք մի կողմ, բայց մեր սեփական օրինակով 2016 թվականին հիշում եք, որ Սասնա Ծռեր կոչված խմբավորումը գրավեց, չասեմ` ավելի կարևոր, բայց շատ կարևոր և շատ ավելի մեծ բռնությամբ գրավեց պետական հաստատություն: Եվ շատ -շատերը խորհուրդ էին տալիս միանգամից մեծ ուժ գործադրել և ավարտել այդ պատմությունը: Իսկ ես էլ ասում էի, բայց դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ 30-ից ավելի դիակներից հետո մեր հասարակությունում տիրող իրավիճակը: Կմարսեի՞նք արդյոք, թե՞ չէինք մարսի: Ինձ ասում էին, բայց Դուք վտանգում եք, իրավիճակը կարող է այսպես զարգանալ, այնպես զարգանալ, իսկ ես ասում էի, որ ավելի լավ է իրավիճակը վտանգենք, քան մեր երկրի ապագան: Եվ, փառք Աստծո, ինչպես հիշում եք, կամաց-կամաց այդ ամենը մարվեց, որից հետո մեղավորները ստացան իրենց արժանի պատիժը:

Կարդացեք նաև

Այս էր ամբողջ խդիրը: Գիտեք, հետհայաց միշտ էլ կարելի է ասել` այ եթե այ այսպես անեինք, ամեն ինչը ավելի լավ կլիներ:

Ես, ի դեպ, այդ խնդրին շատ մանրամասն անդրադարձել եմ Մհեր Մկրտչյանին տված իմ ծավալուն հարցազրույցում: Ես խնդրում եմ, պարոն Էլբակյան, եթե հնարավոր է, այսպես սեմնարի կարգով իմ հարցազրույցները պարբերաբար, հատված առ հատված, որը կարևոր եք գտնում, ներկայացրեք, որպեսզի նայեն: Մենք առանձնապես այդպես շատ չենք տարածում այդ հարցազրույցները և այլն, բայց կարծում եմ, որ ճիշտ կլինի` մենք էլ սկսենք կամաց-կամաց տարածել այդ ամեն ինչը, որպեսզի հասանելի լինի շատ մարդկանց: Ես չեմ ասում, որ դրանով կարծիքներ կփոխվեն, բայց կարծում եմ, որ դա օգտակար կլինի:

Տեսանյութեր

Լրահոս