ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանն ու նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կհրավիրվեն դատարան Ռուբեն Վարդազարյանի գործով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Ռուբեն Վարդազարյանի վերսկսած գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն եւ հարցաքննվեն ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Նախկինում դատավոր Վահե Դոլմազյանը մերժել էր նրանց հարցաքննելու միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե նրանք մեղադրանքի հետ կապ չունեն, սակայն հիմա իրավիճակ է փոխվել։ Բանն այն է, որ մինչ այդ դատարանը նպատակահարմար չգտավ հարցաքննելու նախկին դատավոր, ներկայումս ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանին, սակայն գործը վերսկսելու որոշումից հետո նա հրավիրվեց դատարան եւ հարցաքննվեց։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930