Վրաստանի բնակչության 47 տոկոսը դժվարանում է գնել անհրաժեշտ սննդամթերք. ACT Research

ACT Research կազմակերպության անցկացրած հասարակական կարծիքի հարցման համաձայն՝ հասարակության մեջ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը բավականին բարձր է։

Ըստ կազմակերպության` հարցման նպատակն է ուսումնասիրել Վրաստանի բնակչության տնտեսական տրամադրվածությունը և ծախսերի առաջնահերթությունները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հարցման համաձայն, Վրաստանի բնակչության կեսից ավելին՝ 56 տոկոսը, կարծում է, որ երկրում ֆինանսական ճգնաժամը կամ արդեն սկսվել է, կամ կսկսվի առաջիկա 6 ամիսների ընթացքում։

Բնակչության 47 տոկոսը դժվարանում է գնել անհրաժեշտ սննդամթերք, իսկ 55 տոկոսը դժվարանում է գնել դեղորայք և ստանալ բժշկական ծառայություններ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930