«Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում է նեյրոլեզվական ծրագրավորում. Դեմոյան

Ապրիլի 27-ին Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կրթությունը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն է անցկացվել Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։ Այս առնչությամբ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է.

«Նեյրոլեզվական ծրագրավորումը գործողության մեջ Ստանիսլավսկու թատրոնի դահլիճում նստած ահել ու ջահել այսօր ծափահարում էին հերթական մանիպուլյատիվ գործողությանը. «Կրթվելը նորաձև է» անհոդաբաշխ բարբաջանքի փաթեթավորմամբ իրականացվում հոգեբաններին շատ հայտնի նեյրոլեզվական ծրագրավորում, որի հիմնական ուղերձը ձեր յուրաքանչյուրի չգոյությունն է:

Եթե չի եղել 21-րդ դար՝ հետևապես դու չկաս, իսկ եթե մենք չենք եղել, հետևաբար ոչինչ էլ տեղի չի ունեցել: Դա դուք չեք գիտակցում, բայց այն «նստեցվում է» ձեր ենթագիտակցության մեջ: Ահա այսպես տարբեր լսարանների վերածելով լաբորատորիայի ճագարների ու առնետների` «թավշյա» չարիքը շարունակում է ավերածություններ գործել ձեր բոլորի գլխում:

Միայն թե չասեք, թե չեք հիշում պատերազմից առաջ ծաղիկներ պարզող, հետո ավտոմատով սողացող, հետո Էյնշտեյնի մտքերով Արցախի պարպումը գուժող ու տարատեսակ այլ ուղերձներ, որի արդյունքում դուք վերածվում եք լավ քշած հեծանիվի պագրիշկայի:

Մտածեք ձեր երեխաների մասին…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930