Բաժիններ՝

Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտը. Վատիկանում. նրան հուղարկավորեցին որպես համեստ քրիստոնյայի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ավելի քան մեկ դար անց առաջին պապն է, որը թաղվելու է Վատիկանի սահմաններից դուրս: Նա ցանկացել էր, որ իրեն հուղարկավորեն Սանտա Մարիա Մաջորեի բազիլիկում` Հռոմի 4 հիմնական պապական բազիլիկներից մեկում։

Քահանայապետը նաև խնդրել էր իրեն հուղարկավորել պարզ դամբարանում, որի վրա լատիներեն գրված է «Franciscus»:

Երեք օրվա ընթացքում Պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 000 մարդ։

Հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովանի Բատիստա Ռեն՝ կարդինալների կոլեգիայի դեկանը։

Արարողությանը մասնակցել են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը և այլք: Հայաստանը ներկայացրել են նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:

Նշենք, որ Պապի հուղարկավորությունըբարդ հանդիսավոր ընթացակարգ է, սակայն Ֆրանցիսկոսը դեռ անցյալ տարվա ապրիլին որոշում էր ընդունել պարզեցնելու այն։

Ի տարբերություն նախորդ քահանայապետերի, նրան թաղելեն ոչ թե նոճու, կապարի և կաղնու եռաշերտը դագաղում, այլ պարզ փայտե դագաղում` փափուկ ցինկով։Դագաղի փակման հանդիսավոր արարողություն էլ չի եղել, Ֆրանցիսկոս պապըկարգադրել է, որ արարողությունն ավելի շատ նման լինի սովորական քրիստոնյայի հուղարկավորությանը:

Հռոմի հաջորդ Պապի ընտրությունները, իտալական մամուլի տվյալներով, կանցկացվեն մայիսի 5-10-ն ընկած ժամանակահատվածում: Արդեն ներկայացվել է 11 հնարավոր թեկնածուի անուն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս