Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»:

Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը:

Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930