
Կրեպ-տորթ՝ կիտրոնով

Բաղադրիչները`
Կրեպի համար`
• ալյուր- 1 բաժակ
• ձու- 2 հատ
• կաթ- ¾ բաժակ
• ջուր- ½ բաժակ
• կարագ- 3 ճ/գ
Կիտրոնի միջուկի համար`
Կրեմ-չիզով կրեմի համար`
• կրեմ-չիզ- 220 գ
• կիտրոնի հյութ- 3 թ/գ
• կիտրոնի կեղև- 1 թ/գ
• շաքարի փոշի- 1 ճ/գ
• վանիլին
Սերուցքով կրեմի համար`
• սերուցք- 1 բաժակ
• շաքարի փոշի- 1֊2 ճ/գ
• կիտրոնի հյութ- 3 թ/գ
• կիտրոնի կեղև- 1 թ/գ
• վանիլին
Այլ`
• ելակ- զարդարելու համար
• շաքարի փոշի- վրան ցանելու համար
Պատրաստման եղանակը`
Բլենդերով հարել ձուն, կաթը, ջուրը և ալյուրը։ Ավելացնել հալած կարագը, լավ խառնել։ Խմորը դնել սառնարանում, որպեսզի 1 ժամ հանգստանա։
Միջին կրակի վրա թխել նրբաբլիթները։
Կրեմ-չիզով կրեմի համար քիչ հարել բոլոր բաղադրիչները։
Առանձին ամանի մեջ լցնել սերուցքով կրեմի բաղադրիչները, հարել, կիտրոնի կեղևն ավելացնել վերջում։
Հավաքել տորթը։ Շերտերին հերթականությամբ քսել սերուցքով կրեմ և կրեմ-չիզով կրեմ։ Վերջին շերտին կրեմ չքսել։ Վրան ցանել շաքարի փոշի, զարդարել ելակով և մատուցել։