
Համախմբվել, պայքարել և վռնդել այն իշխանություններին, որոնք ուրանում են․ Դավիթ Սահակյանց
Հանրապետության հրապարակում Ջահերով երթի ժամանակ 168․am-ը մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցից հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղերձով է մասնակցում երթին։
«Ցավալի է նշել այդ ուղերձները՝ իսկապես չմոռանալը, չուրանալը, հիշել պատմական փաստը և չդնել կասկածի տակ»,- ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ անել, եթե կասկածի տակ դնողները սեփական իշխանություններն են, նա պատասխանեց․ «Համախմբվել, պայքարել և վռնդել իշխանությունից այն մարդկանց, ովքեր ուրանում են, և որոնք ստիպում են մեզ հրաժարվել այն գաղափարներից, որոնք մեր արյան մեջ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Սահակյանց, Ջահերով երթ, Հանրապետության հրապարակ, Ցեղասպանություն