ԿԳՄՍ նախարարությունից շրջաբերականնե՞ր են գնացել բուհերին և դպրոցներին՝ Ջահերով երթին չմասնակցելու կոչով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր՝ ապրիի 23-ին, մեկնարկելու է դաշնակցականների կողմից կազմակերպված ավանդական ջահերով երթը, որին մասնակցում են ինչպես քաղաքական, հասարակական գործիչներ, հայտնի դեմքեր, այնպես էլ հասարակ քաղաքացիներ, այդ թվում՝ ուսանողներ ու դպրոցականներ։

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ տարբեր ուսանողներ պատմեցին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունից շրջաբերականներ՝ հրահանգավորող գրություններ են գնացել տարբեր բուհեր եւ դպրոցներ, որպեսզի ուսանողները եւ աշակերտները չմասնակցեն այսօրվա ավանդական դարձած ջահերով երթին:

Հիշեցնենք, որ երթից առաջ, որպես բողոքի նշան, ակտիվիստները ավանդաբար այրում են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, ապա բոլորը շարժվում են Ծիծեռնակաբերդ՝ 1915 թվականին Եղեռնին զոհ գնացած հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:

Թերթը դիմեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի խոսնակ Նելլի Վահանյանին՝ պարզելու՝ եղե՞լ է նման շրջաբերական, եւ եթե այո՝ ինչու:

ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Նելլի Վահանյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, թե նման բան չկա, բայց խոստացավ, որ կանի որոշ ճշտումներ, եւ խոսք տվեց մինչեւ կեսօր պատասխանել մեզ։ Սակայն մինչեւ ուշ երեկո այդպես էլ պատասխան չստացանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930