Բաժիններ՝

Տնային կալանքի պայմաններում հնարավոր կլինի հեռավար աշխատել. ԱՆ-ն նախագիծ է ներկայացրել

Տնային կալանքի պայմաններում աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով․ Նախագիծը ներկայացվել է ԱԺ.

Արադարադատության նախարարի տեղակալ Տիգրանը Դադունցն Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ երբ դատարանի որոշմամբ աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ դատարանը կիրառում է տնային կալանք և տնային կալանքով չեն սահմանվում աշխատանքի կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ, ապա աշխատողը կարող է գործատուի համաձայնությամբ իր բնակության տարածքից կատարել աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով:

Ներկայացվել են նաև տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում աշխատողի աշխատատեղի (պաշտոնի), իսկ աշխատողի լիազորությունները գործատուի և աշխատողի համաձայնությամբ չկասեցվելու դեպքում՝ նաև վարձատրության պահպանմանը վերաբերող կարգավորումները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս