Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ. Նաիրի Սարգսյան

Եթե խոսում ենք բյուջեի եկամտային մասի աճից, ապա հեղափոխական աճ իրականում գրանցել ենք: Այս մասին Հ2-ի եթերում հարցազրույցի ժամանակ ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Տեղի է ունեցել 2018 թվականից մինչև 2025 թվականը՝ մոտավորապես 25-30 տոկոս գնաճ, և գնաճի հաշվին, բնականաբար շատ ավելի հարկ է հավաքագրվել: Այսինքն, Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում գների աճը չի կառավարվել, բնակչությունը շատ ավելի թանկ է ձեռք բերել հիմնական սպառողական ապրանքները և դրա հաշվին յուրաքանչյուր ձեռքբերումից 20 տոկոս ավելի հարկ է հավաքագրվել»,- նշել է նա:

«Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ»,- ասել է Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930