«Ռուբեն Ռուբինյա՛ն, Ձեր փոխարեն գետինը կմտնեի. Ալիևը Ձեր հոր պայքարը գետնին հավասարեցրեց». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այսօր ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ դիմեց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ հիշեցնելով, որ Սովետի ժամանակ ԿԳԲ-ում գնդապետ կար՝ Նալբանդյան ազգանունով, ով տարին մեկ անգամ Դաշնակցության դեմ բրոշյուրներ էր հրապարակում։

«Ուղղակի զարմանում եմ՝ կարո՞ղ է այդ բրոշյուրները ձեր գրադարանում կան։ Բայց իսկապես բարեկամաբար մեկ բան եմ ուզում ասել՝ Ձեր փոխարեն այս ամբիոնից այսօր ելույթ չէի ունենա, Դաշնակցության դեմ ծամծմված ինչ-որ թեզեր առաջ չէի բերի։ Ընկերական եմ ասում՝ գետինը կմտնեի, որովհետև այսօր այս դահլիճում նստած մարդն Ադրբեջանի պահանջով հողին հավասարեցրեց իր հայրիկի՝ Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների, մեր ժողովրդի ամբողջ պայքարի արդյունք Հայաստանի անկախության հռչակագիրը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ի պատասխան, Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահությունից հայտարարեց, որ ելույթի իրավունք չունի, հակառակ դեպքում կպատասխաներ։

«Հետո մի օր կքննարկենք»,- նշեց Ռուբինյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930