Բաժիններ՝

Շախմատիստուհիներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մկրտչյանը 11-րդն է, Էլինա Դանիելյանը`18-րդը, Մարիամ Մկրտչյանը` 31-րդ, Աննա Խաչատրյանը` 32-րդը, Սուսաննա Գաբոյանը` 38-րդը, Մարիա Գևորգյանը` 76-րդը… Չեմպիոն դարձավ սերբ միջազգային վարպետ Թեոդորա Ինյացը, ով 11 հնարավորից վաստակեց 9.5 միավոր:

Ռումինացի միջազգային վարպետ Իրինա Բուլմագան 8 միավորով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ էստոնացի միջազգային վարպետ Մաի Նարվան 8 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս