Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել

Սանկտ Պետերբուրգում գործարարի որդին՝ 7-րդ դասարանի աշակերտը, համադասարանցուն, իբրև մոր բուժման համար, տարբեր արժույթներով գումար է տվել։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Ըստ կայքի՝ տղայի հայրն ատամնաբուժական կլինիկաների սարքավորումների մեծածախ առևտրով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենն է։ Նա դիմել է ոստիկանություն՝ բողոքելով, որ անհայտ անձն իր որդուն խաբել է։

«Ապրիլի 9-ին տեղի բնակիչներից մեկը դիմել է Մոսկվայի շրջանի ոստիկանություն՝ հաղորդելով իր 13-ամյա որդու նկատմամբ խարդախության դեպքի մասին։ Տղամարդը հայտնել է, որ իր որդին անհայտ անձին տվել է 5.400.000 ռուբլի և 150.000 դոլար (12.9 մլն ռուբլի): Հետաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ նա գումարը տվել է իր դասընկերոջը՝ իբր մոր բուժման և արտերկրում մեքենա գնելու համար՝ հետագայում Ռուսաստանում վերավաճառելու նպատակով»,- ըստ ՏԱՍՍ-ի՝ ասվում է զեկույցում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ հոդվածի 4-րդ մասով, Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածով (խարդախություն առանձնապես խոշոր չափերով):

Ոստիկանությունը հետաքննություն է կատարում, պարզվում են դեպքի հանգամանքները և հանցագործության մեջ ներգրավված անձինք

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս