
Ազատ ոճի ըմբիշները ԵԱ-ի թիմային հաշվարկում 5-րդն են

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում 5-րդն է: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից արծաթե մեդալներ նվաճեցին Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը: Բրոնզի արժանացավ Վազգեն Թևանյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանին Հայաստան կժամանի ապրիլի 10-ին, ժամը 11:30-ին Վիեննա-Երևան չվերթով: