
Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերը դարձել են առավել խիստ. Արմեն Խաչատրյան

Վարորդական իրավունք ստանալու ընթացակարգերն այսօր դարձել են առավել խիստ, իսկ համակարգում կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի։ Այս մասին Ազգային ժողովում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին պետությունը էական փոփոխություններ է իրականացրել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքների տրամադրման ոլորտում։
«Զգալիորեն բարդացվել է վարորդական իրավունքի ստացման գործընթացը։ Բարձրացվել են թե՛ տեսական, թե՛ գործնական քննությունների պահանջները, ուժեղացվել է վերահսկողությունը, համակարգում կոռուպցիոն ռիսկերը էականորեն նվազել են։ Այսօր առանց համապատասխան գիտելիքների գրեթե հնարավոր չէ ստանալ վարորդական իրավունք»,- նշեց Խաչատրյանը։