Բաժիններ՝

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցելու տարբերակը. Արաղչի

Իրանի իշխանություններն ընտրել են միջնորդների միջոցով ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու տարբերակը Վաշինգտոնի ճնշումներից խուսափելու համար և չեն ծրագրում փոխել ձևաչափն Օմանի հանդիպումից հետո։

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։«(Բանակցությունների ձևի) ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մենք չենք ընդունում բանակցությունների այն տարբերակը, երբ նրանք իրենց տեսակետն են պարտադրում սպառնալիքների և ճնշում գործադրելու միջոցով: Դա թելադրանք է: Միջնորդներով բանակցությունները կարող են երաշխավորել իսկական և օգտակար երկխոսություն…. Եվ մենք ոչ մի համաձայնություն չունենք՝ այնուհետև դրանք վերածելու ուղիղ բանակցությունների», – մեջբերում է Արաղչիի խոսքը IRNA-ն:

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ ապրիլի 12-ին Թեհրանը և Վաշինգտոնը բարձր մակարդակի անուղղակի բանակցություններ կանցկացնեն Օմանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնել էր Օմանում կայանալիք բանակցությունների մասին՝ դրանք, սակայն, բնութագրելով որպես «ուղիղ բանակցություններ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930