Բաժիններ՝

«Սարդարապատ»-ի նախաձեռնությամբ «Ատլետիկո»-ն կրկին ճամբար կանցկանցի Հայաստանում

Իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակումբն այս տարի նույնպես «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի նախաձեռնությամբ ճամբար կանցկացնի Հայաստանում:

Այս մասին հայտնեցին «Սարդարապատ» ակումբի մամուլի ծառայությունից:

Ճամբարը տեղի կունենա հուլիսի 7-11-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում և նախատեսված կլինի 6-18 տարեկան աղջիկների և տղաների համար։ Ճամբարին կկարողանան մասնակցել ինչպես որոշակի փորձառություն ունեցող, այնպես էլ ֆուտբոլում իրենց առաջին քայլերն անող երեխաներն ու պատանիները:

«Ատլետիկո»-ի ակադեմիայի մարզիչներն աշխատելու են ծրագրերով, որոնք նախատեսված են լինելու բոլոր խաղամակարդակների համար։ Անցած տարի անցկացված ճամբարը մեծ հետաքրքրություն առաջացրեց. մասնակիցները ոչ միայն հայաստանցի երեխաներն ու պատանիներն էին, այլև նրանց հասակակիցները սփյուռքից: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 31-ն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս