
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 46 պաղեստինցի է զոհվել

Իսրայելական ուժերն ընդլայնել են օդային և ցամաքային հարձակումները Գազայի հատվածի վրա։ 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 46 պաղեստինցի։ Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։
Միայն Խան Յունիսում սպանվել է առնվազն 19 պաղեստինցի, այդ թվում՝ երեխաներ և կանայք։ Իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Շարունակական ավերածություններ են եղել նաև Ռաֆահում և Բեյթ Լահիայում։
Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ու անօդաչու սարքերը ռմբակոծել են Գազայի հարավում գտնվող տարածքները:
Վերսկսված հարձակումը շարունակվում է արդեն 20-րդ օրն անընդմեջ: