Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած անձնական շռայլ ճամփորդության համար: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան:

«Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ ճամփորդությունները, նույնիսկ եթե դրանք հոգացել են անձնական եկամուտներով, արդարացված չեն և հակասում են Իրանի պաշտոնյաների կողմից ակնկալվող մինիմալիստական ​​ապրելակերպին»,-ասել է նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930