
Գյումրու 31/69 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը

Գյումրու 31/69 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը, ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժերի միջև քաղաքացիների քվեները բաշխվեցին հետևյալ կերպ.
Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն (առաջին համարը Սարիկ Մինասյան)- 403
Հայաստանի կոմունիստական կուսակցություն ( Վարդան Ղուկասյան)-89
«Ապրելու երկիր» կուսակցություն ( Կարեն Մալխասյան)-20
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ( Կարեն Սիմոնյան)- 31
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ( Արտյոմ Թումանյանը)- 12
«Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – ( Լևոն Բարսեղյանը)- 21
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (Արտյոմ Ղարաղազարյան)- 8
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք ( Մարտուն Գրիգորյան)- 68
«Իմ հզոր համայնք» ( Ռուբեն Մխիթարյան)- 50
Ի դեպ, 31/69-ում քվեարկության ավարտից 1 ժամ 35 րոպե անց է սկսել հաշվարկը` կտրոնների և ստորագրությունների թվերի միջև առկա անհամապատասխանությունների պատճառով. կար 711 մատնահետք, բայց 709 ստորագրություն։
Հիշեցնենք` սա այն տեղամասն էր, որի հարևանությամբ լրագրողները բացահայտել էին Սարիկ Մինասյանի շտաբը։