ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու. ընդդիմության մեջ լարված չենք. համաձայնության կգանք. Մարտուն Գրիգորյան

«Մեր քաղաքը» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 31/51 ընտրատեղամասում կատարեց իր քվեարկությունը։

«Հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի։

Մինչ այս, բոլոր լրատվամիջոցները և քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պետք է լարվածություն լինի, թշնամական հարաբերություններ լինեն։ Տեսանք, որ ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա։

Այն լարվածությունը, որ եղավ ու շարունակվում է, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից է»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարտուն Գրիգորյանը։

Նա կրկին նշեց, որ ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմելուն կողմ չի։

«Իսկ համագործակցությանը միանշանակ կողմ եմ, ինչպես կարող եմ կողմ չլինել, եթե 50+ ձայն չկարողացանք հավաքել՝ ո՞նց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն, որ ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու՝ հաստատ է։ Գյումրեցիներն այսօր կհաստատեն այդ մասին։

Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, կարծում եմ, որ այդ հարցի շուրջ համաձայնության կգանք և այնպես կանենք, որ Գյումրիում ՔՊ-ն իշխանություն չլինի»,- ասաց Մարտուն Գրիգորյանը։

Իսկ ինչ վեաբերում է քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի հետ իր հարաբերություններին, Մարտուն Գրիգորյանն ասաց, որ 2006 թվականից նրա հետ որևէ առնչություն չի ունեցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31