Փաշինյանի մեջ զազրելի նախանձ կա նախկին նախագահների նկատմամբ, որոնք ազատագրել ու պահել են Արցախը. Արտյոմ Տոնոյան

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ի՞նչ պիտի մտածի Հայաստանի քաղաքացին իր երկրի առաջին դեմքի մասին, ով ոչ մի պատասխան չի կարողացել տալ իր հասցեին ամենավերջին կեղտոտ բառերն օգտագործած Ալիևին, բայց փոխարենը «ասլան կտրած» հոխորտում է Հայաստանի նախկին նախագահների վրա։

Պատասխանը գոնե ինձ համար պարզ է։ Նախանձ կա։ Զազրելի մի նախանձ նախկին նախագահների նկատմամբ, ովքեր ազատագրել են ու պահել Արցախը ու որոնց թշնամու ղեկավարը չի կարողացել անվանել «հարբեցող ծաղրածու»։

Պատմության դատից էլ վախ կա իհարկե։ Ու դրանից բխող վարքն էլ հոգեբանների համար հեշտ բացատրելի կլինի, հավանաբար»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31