Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականներն առաջին անգամ իրական ժամանակում ֆիքսել են խոլեստերինի բյուրեղների առաջացումը մարդու օրգանիզմը նմանակող պայմաններում: Բացահայտումը կարող է օգնել մշակել սրտի հիվանդությունների և լեղապարկի քարերի բուժման թերապիա: