
Իտալական տապակա

Բաղադրիչները՝
- Տավարի միս- 1 կգ (կտրատել մեծ կտորներով)
- բեկոն- 300 գրամ (ըստ ցանկության)
- գազար- 3 հատ
- սոխ- 1 հատ
- աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
- նեխուր- 2 ձող
- սխտոր- 2 պճեղ
- կարմիր պղպեղի փաթիլներ (ըստ ցանկության)- 0.5 թեյի գդալ
- տավարի մսի արգանակ- 3 բաժակ
- տոմատի մածուկ- 1 ճ/գ
- ուրց- 1 թեյի գդալ
- խնկունի- 1 թեյի գդալ
- իտալական համեմունք- 1 թեյի գդալ
- դափնու տերև- 2 հատ
Պատրաստման եղանակը՝
Տավարի միսը համեմել աղով և պղպեղով։ Խոզապուխտը կտրատել, տապակել, հանել թավայից և նույն յուղի մեջ տապակել միսը: Միսը նույնպես հանել տապակից և նույն թավայի մեջ տապակել ավելացնել սոխը, գազարն ու նեխուրը և եփել մինչև փափկի, մոտ 7-10 րոպե: Դրանից հետո ավելացնել սխտոր, կարմիր պղպեղի փաթիլները և շարունակեք եփել ևս 1-2 րոպե: Ավելացնել արգանակը, մանրացված լոլիկը, ուրցը, խնկունին, իտալական համեմունքները, դափնու տերևները և բեկոնը։ Լավ խառնեք և ավելացրեք տապակած միսը։
Միջին բարձրության կրակի եփեք 2 ժամ, մինչև միսը լավ եփվի։
Համեմել աղով և պղպեղով՝ ըստ ճաշակի, հեռացնել ուրցի, խնկունու և դափնու տերևների ճյուղերը և վայելեք։