
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի մրցաշարում

Պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Մայամիի WTA-1000 մրցաշարում:
«Miami open»-ի կանանց մենախաղի առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 95-րդ ռակետ, Ռուսաստանի ներկայացուցիչ Էրիկա Անդրեևայի հետ:
2 ժամից ավելի ձգված մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 3 սեթից հետո` 6:1, 6:7 (4:7), 6:4 հաշվով:
Մայամիի WTA-1000 մրցաշարն անցկացվում է 1985 թվականից:
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։