ԱՄՆ-ում կարծում են, որ ԵՄ-ն պետք է մասնակցի Ուկրաինայի շուրջ հաշտության համաձայնագրի հասնելուն. աղբյուր

Վաշինգտոնում այն կարծիքին են, որ Եվրամիությունն այսպես թե այնպես ներգրավվելու է ուկրաինական հակամարտության դադարեցման գործարքի կնքմանը, քանի որ համաձայնագրի շրջանակներում Մոսկվան կարող է պահանջել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների մեղմացում: Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք իրենց եվրոպացի գործընկերներին ասել են, որ ԵՄ-ն պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ հաշտության ցանկացած համաձայնագրի, քանի որ Ռուսաստանը գործարքի շրջանակներում ցանկանում է դաշինքի կողմից սահմանված պատժամիջոցների մեղմացում»,- գրում է գործակալությունը։

ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերներին նաև տեղեկացրել է, որ առաջնահերթ խնդիրը մարտերի դադարեցումն է, իսկ դրանից հետո այնպիսի հարցերի քննարկումը, ինչպիսիք են Ուկրաինայի համար անվտանգության հնարավոր երաշխիքները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31