Բաժիններ՝

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 միլիարդ եվրոյի հերթական մասնաբաժնի տրամադրմանը

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային մակրոֆինանսական օգնության՝ 3,5 միլիարդ եվրոյի չափով հերթական մասնաբաժնին, որն ավելի վաղ խոստացել էր Եվրահանձնաժողովը: Այդ մասին ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հայտարարության մեջ։Նշվում է, որ այս գումարը կազմում է չվերադարձվող դրամաշնորհների և վարկերի մի մասը և կդառնա ԵՄ-ի կողմից հաստատված երրորդ մասնաբաժինը։ Այս մասնաբաժնի վճարումից հետո Ուկրաինային ԵՄ հիմնադրամից տրամադրված գումարը կկազմի 20 միլիարդ եվրո։ 

Ըստ հայտարարության՝ երրորդ մասնաբաժինը ստանալու համար Կիևը բավարարել է բոլոր անհրաժեշտ պայմանները, որոնք առաջադրվել են «Ուկրաինայի պլանի» շրջանակներում։ Դրանք ներառում են վերականգնվող էներգիայի օգտագործումն ավելացնելու համար բարեփոխումների անցկացումը, էներգետիկայի ոլորտը կարգավորող մարմնի ինքնիշխանության ավելացումը, սահմանն անցնելու ընթացակարգերի պարզեցումը՝ համաձայն ԵՄ չափանիշների, գյուղատնտեսության զարգացման համար ռազմավարության որդեգրումը և այլ:

«Ուկրաինայի պլանը» սահմանում է Կիևի մտադրությունները՝ կապված երկրի վերականգնման, վերակառուցման և արդիականացման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31