Մալթան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի մասին հայտարարությունը. Իեն Բորջ

Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը։ Այս մասին նշված է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։  

«Մալթան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացի մասին հայտարարությունը, որը նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման հասնելու համար։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին երկխոսությանն ուղղված նրանց նվիրվածության և վերջնական համաձայնագրի շուտափույթ ստորագրման համար»,-իր գրառման մեջ նշել է Իեն Բորջը: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31