Ալիևն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։ 

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորել է Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։  Նշվում է, որ երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներին։ Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31