Թուրքիան ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա և ռազմական խորհրդատու կնշանակի. Hürriyet

Անկարան առաջիկա օրերին ռազմական պատվիրակություն կուղարկի Սիրիա՝ քննարկելու սիրիական բանակի պատրաստության հարցը, արաբական հանրապետությունում ռազմական խորհրդատու կարող է նշանակվել թուրք սպա։ Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Առաջիկա օրերին ռազմական պատվիրակությունը երկրորդ անգամ կմեկնի Սիրիա: Նախարարների այցի ժամանակ պատվիրակության կազմում էր Թուրքիայի ՊՆ պաշտպանության և անվտանգության հարցերի վարչության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Իլքայ Ալթընդաղը։

«Սիրիայի հետ ռազմական համագործակցության շրջանակում մենք ներդրում կկատարենք սիրիական բանակի վերակառուցման գործում և ժամանակակից պաշտպանական արդյունաբերության արտադրանք կտրամադրենք սիրիական բանակի ներուժն ուժեղացնելու համար»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ կանգնած պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31