Բաժիններ՝

Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Մարտի 17-ին, 18-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևանում՝ մարտի  17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31