Ադրբեջանը 2024-ին ռազմական բյուջեն 12 տոկոսով ավելացրել է․ Ասադով

2024-ին Բաքվի առաջնահերթություններից էր պաշտպանունակության ամրապնդումը. «Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին երեկ խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ ներկայացնելով կառավարության 2024-ի զեկույցը։

Ըստ երկրի վարչապետի՝ պետական սահմանների պաշտպանության, բանակի նյութատեխնիկական բազայի արդիականացման, զինծառայողների սոցիալական ապահովության և ծառայության պայմանների բարելավման նպատակով 2024-ի պետական բյուջեից հատկացվել է 6 միլիարդ 562 միլիոն մանաթ (300 մլն դոլար)։

«Սա 707 մլն մանաթով (414 մլն դոլար) կամ 12 տոկոսով ավելին է 2023-ից»,- նշել է Ասադովը։

Անցած տարվա դեկտեմբերին էլ Ասադովը հայտարարեց, որ 2025-ի պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կազմում են բյուջեի ընդհանուր ծախսերի 20,6 տոկոսը։

Ռազմական ծախսերը մեծացնող Բաքուն պարբերաբար մեղադրում է Երևանին «ռազմականացման քաղաքականություն վարելու համար»։ Հայաստանն էլ հայտարարում է, որ «մարտունակ բանակ ունենալն իր ինքնիշխան իրավունքն է»։

Տեսանյութեր

Լրահոս