Բաժիններ՝

Տավարի մսով արիշտա

Բաղադրությունը՝

  • Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
  • տավարի շոգեխաշած միս- 1 կգ
  • տավարի արգանակ- 3 բաժակ
  • արիշտա-400 գրամ
  • սոխի փոշի- 1 թ/գ
  • սխտորի փոշի- 1 թ/գ
  • Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի
  • թթվասեր- 150 գրամ
  • Պարմեզան պանիր- 150 գրամ (քերած)
  • Սոխ- 1 հատ

Պատրաստման եղանակը՝

Մեծ կաթսայի մեջ միջին բարձրության կրակի վրա տաքացրեք ձիթապտղի յուղը, ավելացնել նախապես շոգեխաշած միսը և համեմել՝ (սոխի փոշի, սխտորի փոշի, աղ և պղպեղ): Տապակել 3-5 րոպե, մինչև տավարի միսը տապակվի բոլոր կողմերից:

Այնուհետև ավելացնել 3 բաժակ արգանակը, և ցածր կրակ վրա եփել 10 րոպե: Դրանից հետո ավելացնել արիշտան և շարունակել եփել ևս 10 րոպե, երբեմն խառնելով, մինչև լապշան փափկի:

Կարդացեք նաև

Կրակն անջատեք, խառնեք թթվասերն ու պարմեզան պանիրը՝ մինչև միասեռ զանգված ստացվի:

Մատուցելիս կարող եք վրան թարմ մանր սոխ կտրատել։

Տեսանյութեր

Լրահոս