Մենք Կաթողիկոսին ռևանշիստ չենք համարում. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին «ռևանշիստ» չեն համարում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Միրզոյանից հետաքրքրվեց. «Արդյոք համնաձայնագրում կա՞ կետ, ըստ որի՝ Ադրբեջանի հետ պայմանավորվել եք, որ պայքարելու եք, այսպես կոչված, ռևանշիզմի դեմ։ Փաշինյանը երեկ ասաց, որ պայմանավորվել են, որ խաղաղության օրակարգի դեմ գործողություններ չպետք է իրականացվեն։ Օրինակ` նման քայլ կարո՞ղ է լինել Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձի այն հատվածը, որտեղ նա ասում է, որ արցախցիներն իրավունք ունեն վերադառնալու իրենց հայրենիք։ Ձեզ համար կաթողիկոսը ռևանշի՞ստ է, պայքարելո՞ւ եք իր դեմ»։

Կաթողիկոսի առնչությամբ հարցին Միրզոյանի պատասխանը կարճ էր. «Ոչ, չենք համարում»։

«Ես մեկ հարց լսեցի՝ արդյո՞ք մենք Կաթողիկոսին ռևանշիստ ենք համարում, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»,- ասաց Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս