ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ըստ ամենայնի, հետ է կանգնել ավելի վաղ հայտարարված կանադական մետաղների մաքսատուրքերը կրկնապատկելու մասին իր խոստումից, որոնք այսօր ցնցել են շուկաները, հայտնում է NBC News-ը։
Թեմիկ Խալափյանը ելույթի ընթացքում պատմել է, որ Նիկոլ Փաշինյանին լավ է ճանաչում, և ժամանակին, երբ նա ազատազրկվել էր և «Կոշի» գաղութում էր իր պատիժը կրում, նրան հաճախ էին ծեծում: Փաշինյանը զանգում էր նաև (Փաշինյանն այդ օրերին շատերին է զանգել,-հեղ.) Թեմիկ Խալափյանին, վերջինս էլ, որպես իրավապաշտպան, օգնում էր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով քննարկել հրադադարի մասին համաձայնագրի մանրամասները արդեն այս շաբաթ:
Մարտի 9-ից քամին անապատային փոշի է բերում Վրաստան, և այդ գործընթացը կշարունակվի ևս մի քանի օր։ Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վարչության պետի տեղակալ Նոե Մեգրելիշվիլին վրաստանյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ անապատային փոշու հետևանքով օդում պինդ մասնիկների քանակն ավելացել է, որոշ դեպքերում երկու անգամ գերազանցում է բավարար նորմայից։ Մասնագետի […]
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Կաթսայի մեջ հալեցնել կարագը, խառնել բուսայուղի հետ։ Գազարը խոշոր քերիչով անցկացնել, սոխը մանր խորանարդիկներով կտրատել, գազարի հետ միասին լցնել տաքացած բուսայուղի ու կարագի վրա։ Այնուհետև ավելացնել աղացած միսը և տապակել միջին ջերմության վրա։ Միսը տապակվելուց հետո ավելացնել լոլիկի հյութ, խառնել։
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին մեդալը։ 10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձևի կանանց պայքարում Էլմիրա Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Ուրարը երկարավուն ու նեղ, երկու մարդահասակ երկարությամբ 12-15 սմ լայնությամբ ժապավեն է, որը կրում է սարկավագը ձախ ուսին շապիկի կամ վերարկուի վրայից: Այն ետևից և առջևից հավասարաչափ իջնում է մինչև ոտքերը: Ուրարը հունարեն «օրարիոն» բառն է, որ նշանակում է ոսկով գործված: Այն կարող է կարվել որևէ կտորից: Սովորաբար ունենում է երեք խաչ, մեկը մեջտեղում՝ ուսի վրա, մյուս երկուսն էլ՝ կրծքին և թիկունքին, յուրաքանչյուրը կենտրոնից մոտ 30-35 սմ հեռավորության վրա:
«Tesla»-ի և «SpaceX»-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկ օրում 29 մլրդ դոլար է կորցրել, երբ «Tesla»-ի բաժնետոմսերի գները նվազել են 15,4%-ով: Այս մասին են վկայում «Bloomberg Billionaires Index»-ի (BBI) տվյալները։
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ երիտասարդ տարիքում շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մոտ մահացության ավելի բարձր ռիսկ կա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում: