«Նիկոլի վախերը, գարնան սկսվելուն պես, նոր թափ են հավաքում». Արմեն Հարությունյան

ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել է Ազգային ժողովին՝ համաձայնություն տալու պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։

Նիկոլի վախերը, գարնան սկսվելուն պես, նոր թափ են հավաքում, քանի որ շինծու և փուչ գործի շրջանակներում ցանկանում են հերթական անգամ ճնշում գործադրել ընդդիմադիրների նկատմամբ։

Տարոն Մարգարյանի նկատմամբ սա առաջին փորձը չէ։ Անցած տարիներին բազմիցս փորձել են քաղաքական հաշվեհարդար տեսնել նրա հետ, սակայն, ինչպես տեսնում ենք, նա շարունակում է պայքարել այս իշխանության դեմ՝ չնահանջելով ոչ մի քայլ։

Այսպես որ, ձեր գարնանային ջղաձգումները ոչ մի արդյունք չեն տալու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31