ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

ԱՄՆ-ը և Ուկրաինան Էր Ռիադում կքննարկեն վեցամսյա հրադադարի մասին հարցը, հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը

«Մենք այժմ քննարկում ենք ուկրաինացիների հետ հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Էր Ռիադում կամ Ջիդդայում: Այսպիսով, քաղաքը կարող է փոխվել, բայց դա կլինի Սաուդյան Արաբիան, և ես կարծում եմ, որ գաղափարը խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև լրացուցիչ վեցամսյա հրադադարի հիմքեր դնելն է»,- ասել է Ուիթքոֆը:

Ավելի վաղ Fox News-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ կմեկնարկեն մարտի 11-ին՝ Սաուդյան Արաբիայում:

Ամերիկյան լրատվամիջոցի հաղորդմամբ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի խորհրդական Մայք Ուոլցը կհանդիպեն ուկրաինական պատվիրակության, այդ թվում՝ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31